Զամբյուղ

Պայմաններ և դրույթներ

Carpart.am վեբկայքը հանդիսանում է ավտոպահեստամասերի հայտարարությունների օնլայն հարթակ։ Յուրաքանչյուր անձ կարող է գրանցվել, դառնալ վեբկայքի օգտատեր և օգտվել վեբկայքի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում կուտակային միավորներից յուրաքանչյուր գնման համար։

Ցանկացած օգտատեր կարող է դիմել`դառնալու վաճառող, որը պետք է հաստատվի վեբկայքի ադմինիստրացիայի կողմից։ Վաճառող կարող են դառնալ ինչպես ֆիզիկական անձիք, այնպես էլ ավտոպահեստամասերի ոլորտում առևտրային գործունեություն ծավալող իրավաբանական անձանց ներկայացուցիչները։

Carpart.am կայքում տեղադրված տեղեկատվությունը հանդիսանում է կայքի ադմինիստրացիայի, կայքում վաճառող գրանցված սուբյեկտների սեփականությունը: Դուք կարող եք կրկնօրինակել կայքում զետեղված տեղեկատվության ինչ-որ մաս ձեր անձնական, ոչ կոմերցիոն գործունեության համար, սակայն կայքի բովանդակության ոչ մի մաս չի կարող վերարտադրվել, ձևափոխվել, փոխանցվել, տարածվել, ցուցադրվել կամ ուղարկվել կոմերցիոն կամ այլ նպատակներով` առանց վեբկայքի գրավոր թույլտվության: Կայքի բովանդակությունը կոմերցիոն կամ այլ նպատակներով օգտագործելու վերաբերյալ դիմումներ կարող են ուղարկվել Կապի էջի միջոցով: Վեբկայքը պատասխանատվություն չի կրում վեբ-կայքում առկա հնարավոր թերությունների հետևանքների համար: Դուք չպետք է համարեք, որ վեբկայքը կամ դրա բովանդակությունը չի պարունակում որևէ սխալներ: Վեբկայքը իրավունք է վերապահում կատարել հետագա փոփոխություններ վեբկայքում. ծառայությունները կարող են փոփոխվել, լրացվել կամ դադարեցվել:

Carpart.am կայքում չեն թույլատրվում կատարել հետևյալ գործողությունները.

1 Տրամադրել իրականությանը չհամապատասխանող և ոչ հավաստի տեղեկատվություն օգտատերերի մասին տեղեկատվության բաժնում։ Վերջինս իր մեջ ներառում է օգատիրոջ կողմից նշված անունը, ազգանունը, հեռախոսահամարը, հասցեն, էլեկտրոնային փոստը, բանկային հաշիվների մասին տեղեկատվությունը և այլն։

2 Այլ հաճախորդների, այդ թվում վաճառողների հետ ունենալ նամակագրություն կամ այլ տեսակի հաղորդագրություն, որոնք պարունակում են`

2.1. Անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում ռասիստական կամ կրոնական ուղղվածությամբ:

2.2. Բռնությանն կամ ապօրինի գործողությունների կոչ:

2.3. Էրոտիկ ծառայություններ և ապրանքատեսակներ, մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա, այդ թվում `պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ:

2.4. Խաբեություն, շորթում, նյութական օգնության խնդրանք և առաջարկ, աջակցություն որևէ տեսքով, այդ թվում տեքստեր, որոնք պարունակում են հետևյալ բառերը կամ արտահայտությունները` <կդառնամ հովանավոր>, <փնտրում եմ հովանավոր>, <կցուցաբերեմ նյութական աջակցություն>, <փնտրում եմ նյութական աջակցություն> և այլն:

2.5. Ազգային, ռասայական, կրոնական, սեռական խտրականություն: 

2.6. Դեղորայքի, թմրանյութերի և մարդկային օրգանների առք ու վաճառքի մասին առաջարկներ:

2.7. Առաջարկներ օկուլտային թեմայով` բախտագուշակություն, սատանիզմ, ծիսականներ, մոգություն, էքստրասենսներ և այն:

3 Կատարել յուրաքանչյուր գործողություն, հղված կայքի շահարկման կամ նորմալ աշխատանքի խափանման համար: Այդ թվում նաև`

3.1 Տարատեսակ էլ. փոստի հասցեների և հեռախոսների կիրառումը անձի թաքցնելու, կայքն ու այլ հաճախորդներին, այդ թվում վաճառողներին խաբելու նպատակով:

3.2. Ձեր մասին տեղեկատվության բաժնում արգելվո՛ւմ է նշել վճարովի հեռախոսահամար, կամ հասարակ հեռախոսահամար, որը վերահասցեավորում է Ձեր զանգը վճարովի համարին:

4 Կայքում նաև արգելվում է սուտ տեղեկատվության հրապարակումը կամ երրորդ անձանց հետ կապցած կեղծ տվյալների տրամադրումը:

5. Կայքում արգելվում է հրապարակել կարծիք ապրանքների կամ վաճառողների մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, արգելվում է հրապարակել կարծիք ապրանքի կամ վաճառողի մասին, եթե վերջինիս հետ ոչ մի կոնտակտային շփում չի եղել կամ ընդհանրապես չեք օգտվել վաճառողի կողմից մատուցվող ծառայություններից carpart.am-ի միջոցով:

Վերոնշյալ կետերը խախտելու դեպքում տվյալ օգտատիրոջ էջը կհեռացվի վեբկայքից և տվյալ այն կարող է արգելափակվել վեբկայքի ադմինիստրացիայի կողմից։ Էջի արգելափակումից հետո տվյալ օգտատերը այլևս չի կարող մուտք գործել նախկինում գրանցված հեռախոսահամարով և էլ փոստով։ Արգելափակումը կարող է հանվել տվյալ օգտատիրոջ և վեբկայքի ադմինիստրացիայի միջև տվյալ արգելափակմանը վերաբերող քննարկումներից հետո։ Կրկին անգամ նմանատիպ խախտման դեպքում հաշիվը կարգելափակվի`առանց վերականգնելու հնարավորության։

Carpart.am վեբկայքը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերը կամ բանկային այլ տվյալները և հետևաբար վեբկայքը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):Միտումնավոր կանոնները խախտող օգտատերերի մուտքը երկարաժամկետ արգելափակվում է։

Ապրանքների հետ վերադարձի պայմանները պետք է կարգավորեն գնորդն ու վաճառողը։ Եթե վճարումը կատրվել է Online հաաարթակով, ապա հաշվի առեք, որ ապրանքը հետ վերադարձ անելիս ձեզ կվերադարձնեն ապրանքի ընդհանուր գնից 12% պակաս գումար, ուստի հորդորում ենք նախօրոք ստուգել և/կամ համոզվել ապրանքի իսկության մեջ, այնուհետև կատարել վճարման գործարքը։

Հաճախորդները կարող են օգտվել վեբկայքում տեղադրված ապրանքների առաքման ծառայություններից։ Առաքման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն նշված է <<Առաքում>> բաժնում: Դուք պարտավորվում եք ծանոթանալ առաքման պայմաններին մինչ առաքման ծառայություններից օգտվելը: