Զամբյուղ

Առաքում

Գնորդները կարող են օգտվել carpart.am կայքում նշված ապրանքների առաքման ծառայություններից՝ դրանց համար վճարելով հավելյալ գումար։ Առաքման գումարը տարբերվում է՝ կախված ապրանքատեսակից, հեռավորությունից և ժամանակից։

Առաքման համար գումարը կարող է վճարվել 2 եղանակով՝ կանխիկ և փոխանցումով։ Գնորդը կարող է վճարել ապրանքի ամբողջական կամ մասնակի գումարը կանխիկ եղանակով առաքման պահին` վեբկայքի ադմինիստրացիայի հետ կապ հաստատելուց հետո՝ վստահելով, որ ապրանքատիրոջը գումարը կփոխանցվի առաքիչի փոխանցման միջոցով։ Ապրանքի գնորդը կարող է ստուգել ապրանքի իսկությունը առաքման պահին։ Առաքիչը պատասխանատու է միայն տեղափոխման ժամանակ առաջացած վնասների համար և պատասխանատու չէ նախքան առաքումը կամ առաքումից հետո առաջացած խնդիրների համար։

Պատվիրվող ապրանքի իսկությունը պետք է կարգավորեն տվյալ ապրանքի սեփականատերն ու գնորդը։ Առաքիչը պատասխանատու է միայն պատվիրված ապրանքի անվտանգ և անխափան տեղափոխման համար՝ առանց այն վնասելու կամ փչացնելու։

Եթե առաքման հասցեն այլ է, քան նշված է առաքումը պատվիրելիս, գնորդը պարտավորվում է տեղյակ պահել հասցեի փոփոխման մասին վեբկայքի ադմինիստրացիային կամ առաքիչին առաքումը պատվիրելուց հետո 10 րոպեի ընթացքում։ Այլ պայմաններում առաքիչը պարտավորված է պատվերը մոտեցնել առաքման պատվերի ժամանակ ներկայացվող հասցեով, իսկ գնորդը վճարել առաքման գումարը, եթե նշել է որպես վճարման միջոց կանխիկ տարբերակը։